Լեզվական աշխատանք

Նախ․ը․նտրել, հանդ․․․գնել, ․․․շտապել, ․․․ըկույզ, ակ․․․նթարթ, հյուրը․նկալ, զրուց․․․նկեր, ճեպ․․․նթաց, խոչ․․․նդոտ, սր․․․ընթաց, օր․․․ստօրե, դաս․․․նթաց, ․․․ընթերցարան, ․․․նկճվել, ակ․․․նհայտ, որոտ․․․նդոստ, նոր․․․նտիր, գույն․․․զգույն, ․․․զբոսանք, չ․․․մբռնել, լուս․․․նկա, ան․․․նդմեջ, ակ․․․նկալել, հատ․․․նտիր, ձկ․․․նկիթ, ինքն․․․ստինքյան։

Նախորդ առաջադրանքից օգտվելով, գրի՛ր բառամիջում ,,ը,, ունեցող տասը բառ։

Տրված բառերը գործածելով կազմի՛ր բարդ բառեր։

Ընթաց-

Ընկեր-

Ընտիր-

Հիշի՛ր

Բառասկզբում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,,։

Բառասկզբում սպ, սկ, ստ, սփ, սթ, զբ, զգ և շտհնչյունակապակցություններից առաջ թույլ լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։

Օրինակ՝ սպիտակ, սկսել, ստանալ, սփոփանք, սթափվել, զբաղվել, զգոն, շտապել։

Բաղաձայնների միջև սովորաբար լսվում է ,,ը,, հնչյունը, բայց չի գրվում։ Այն կոչում ենք գաղտնավանկի ,,ը,,։

Բառամիջում ,,ը,, լսվելիս գրվում է ,,ը,, միայն այն դեպքում, երբ այն հաջորդ բառի սկզբնատառն է։

Օրինակ՝ արագընթաց-արագ-ընթաց, խաղընկեր-խաղ-ընկեր, հատընտիր-հատ-ընտիր և այլն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *